Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարը կժամանի Սոչի

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կժամանի Սոչի, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային ու գլոբալ մի շարք խնդիրներ՝ Սիրիայի, Ուկրաինայի ու Իրանի խնդրահարույց հարցերը:

 

Այս մասին հայտնել են ԱՄՆ դեպարտամենտից, նշելով, որ ուղղեւորության նպատակն է համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ռուսաստանյան կողմին առավել մանրակրկիտ ներկայացնել ամերիկյան կողմի տեսակետներն ու դիրքորոշումը առկա գերական խնդիրների նկատմամբ:

 

Նույն շարքից