Միջազգային 

Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

 

Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը 1915 - 1922-ին՝ այն ժամանակվա Օսմանյակ կառավարության կողմից և դատապարտում է ցեղասպանության այդ և այլ գործողությունները և մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում»:

 

Բանաձևը ներկայացրած է եղել տեղի հայ համայնքի բարեկամը համարվող՝ խորհրդի անդամ Ջոն  Հուփերը, ապա` մեկ այլ անդամ՝ Ջուդիթ Ռաթերֆորդը:

 

Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Ուիլոուբի քաղաքում հազարավոր ավստրալայահեր են բնակվում: Հայ դատի գրասենյակից շնորհակալություն են հայտնել Հուփերին և Ուիլոուբիի քաղաքային խորհրդին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

Նույն շարքից