Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ադրբեջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղոջմ անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:
Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ: Քննարկվել են ահաբեկչության դիմակայման ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև՝ առաջին Եվրոպական խաղերի շրջանակներում զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև հետաքրքրություն են հայտնել միջպետական հարաբերությունների հետագա զարգացման հարցում: