Հյուսիսկորեացի նախագահ Կիմ Չեն Ընը նախորդ տարի հրամայել է թունավորել իր հարազատ հորաքրոջը, տեղեկացնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած բնակչի, փոխանցում է Обозреватель-ը։
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը հրամայել է սպանել իր հորաքրոջը՝ Կիմ Հեն Հիին, 2014թ. մայիսին, մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նա հրամայել էր մահապատժի ենթարկել նրա ամուսնուն։
Պաշտոնապես Կիմ Հեն Հիի մահվան մասին չի հայտարարվել, սակայն հեռացվել են այն բոլոր նյութերը, որոնցում նա հիշատակվում է։