Ֆրանսիան և Գերմանիան դեմ են ՆԱՏՕ–ին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությանը, դա բացարձակ սադրանք կլիներ, հայտնել է Ֆրանսիայի սենատի անդամ Էմերի դը Մոնտեսքյուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եվ Ֆրանսիան, և Գերմանիան միանգամայն, վճռականորեն դեմ են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի անդամակցությանը ՆԱՏՕ–ին։ Դա բացարձակ սադրանք կլիներ»,– ասել է ֆրանսիացի սենատորը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը։
Մոնտեսքյուն ավելացրել է նաև, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի վերաբերյալ «Մինսկ-2»–ով «հիանալի աշխատանք են կատարել»։ «Եվ դա կարող է լինել իմ անձնական կարծիքը և ըմբռնումը, բայց կարծում եմ, որ Ֆրանսիան անցել է Ռուսաստանի կողմը, որովհետև մեզ համար Ռուսաստանը կարևոր գործընկեր է»,– նշել է ֆրանսիացի խորհրդարանականը։
Նա կարծում է, որ այժմ Ուկրաինայում անհրաժեշտ է ստեղծել դաշնայնացված կամ ապակենտրոնացված համակարգ։ «(Մյուս կողմից, անհրաժեշտ է), որ մենք վստահություն ունենանք, որ Դոնեցկում և Լուգանսկում չկան կամ արդեն չկան ռուսական զորքեր այն երաշխիքով, որ չեն լինի ուկրաինական զորքեր, որոնք կուղղվեն այդ կողմ ռուսալեզու բնակչությանը ճնշելու համար», — ընդգծել է Ֆրանսիայի սենատի անդամը։