Եվրամիության առաքելության EULEX ուղղաթիռը կործանվել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակայանում: Այս մասին նշված է օդանավակայանի ղեկավարության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ուղղաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
«Անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: