Միջազգային 

Իսրայելի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայլեի Քնեսեթի` խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթայնը երկրի իշխանություններին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Այս կոչի մասին հայտնում է Israel National news-ը՝ իր կայքում: Ըստ աղբյուրի` խոսնակ Էդելշթայնը, ով ներկայացնում է «Լիքուդ» կուսակցությունը, մասնավորապես ասել է. «Իսրայել պետությունը պետք է վերարժևորի իր դիրքորոշման չափանիշները, քանի որ մեզնից ոչ ոք չի կարող փոխել պատմությունը»: 

 

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը վերջին շրջանում խիստ արդիական է դարձել իսրայելական մամուլում և որոշ քաղաքական շրջանակներում:

 

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ֆոնին Իսրայելի նախագահը լրագրողների հետ փակ հավաքին չէր վարանել կատարվածը «ցեղասպանություն» անվանել:

 

Նույն շարքից