Միջազգային 

Կոսովոյի օդանավակայանում աղետի է ենթարկվել ԵՄ առաքելության ուղղաթիռը

Եվրամիության առաքելության EULEX ուղղաթիռը կործանվել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակայանում:


Այս մասին նշված է երեքշաբթի օդանավակայանի ղեկավարության տարածած հաղորդագրությունում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուղղաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: «Անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղղաթիռի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: 

Նույն շարքից