Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը առաջարկել է բռնագրավվել նախկին նախագահ Յանուկովիչից ու նրա ընտանքից առգրավված 1,4 միլիարդ դոլարը:
Այդ մասին նա հայտնել է Կանադայի արտգործնապարար Ռոբերտ Նիկոլսոնի հետ ունեցած հանդիպման շրջանակներում:
Նրա խոսքերով, Յանուկովիչից ու նրա մերձավորներից բռնագանձված ֆինանսական միջոցները, երկրի դատախազությունն ու դատարանը պետք է փոխանցեն բյուջե, որտեղից նախկինում կողոպտվել էին:
Յացենյուկը նշել է, որ այդ միջոցները կուղղվեն երկրի պաշտպանության ամրապնդմանն ու բնակչության սոցիալական վճարումների իրագործմանը: