Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Վերջերս նշանակված ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Շեյխ Ահմեդը ժամանել է Եմենի մայրաքաղաք Սանա:
Այդ մասին հաղորդել է Եմենի պետական հեռուստատեսությունը:
ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Սանա ժամանող հանձնակատարը նպատակ ունի հանդիպել հակամարտության կողմերի ներկայացուցիչների ու շիա ապստամբների պարագլուխների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Հի Մունը նրան իր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Եմենում ապրիլի 25-ին:
Ավելի վաղ Ահմեդը զբաղեցրել է ՄԱԿ-ի Էբոլայի դեմ պայքարի դեմ առաքելության ղեկավարի պաշտոնը: