Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԵԱՀԿ-ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Դանիել Բայերը Ռուսաստանից պահանջել է անհապաղ ետ վերադարձնել Ղրիմի թերակղզին:
Նրա խոսքերով Ռուսաստանը պետք է անհապաղ իր զինված ուժերը դուրս բերի Ղրիմից:
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտն ու Պենտագոնը, առանց որեւէ փաստացի ապացույցների, պնդում են թերակղզում ռուսական զորքերի առկայության մասին:
Բարձրաստիճան ամերիկյան չինովնիկներ ու զինվորականները նույնիսկ խոստովանել են, որ չեն տիրապետում հետախուզական ապացույցների, այլ հիմնավորվում են սոցիալական կայքերում առկա ինֆորմացիայով, ինչն, իհարկե, զուրկ է իրականությունից:
Դեպարտամենտը, պնդում է, որպեսզի Ռուսաստանը իր զորքերը դուրս բերի ինքնիշխան Ուկրաինայի տարածքից, իսկ Ղրիմը հետ վերադարձնի կիեւյան իշխանություններին:
Սակայն նույնիսկ արեւմտյան հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունների հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Ղրիմի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ վերամիավորման գաղափարին: