Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն դիմել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Իր նամակում նախագահը խնդրել է սոցցանցի ներկայացուցչություն բացել Ուկրաինայում։  Նախագահը ընտրել է բավական օրիգինալ կապի միջոց. նամակ է գրել է Ցուկերբեգին հենց Facebook-ում, գրում է ДНИ.ru-ն։



 

«Մենք պետք է օգտագործենք բոլոր հասանելի աղբյուրները՝ գլոբալ ընկերությունների արձագանքին հասնելու համար։ Ուկրաինային անհրաժեշտ է Facebook-ի սեփական ներկայացուցչությունը»,- գրել է Պորոշենկոն։


 

Նախագահի խնդրանքը կցված է եղել Ցուկերբերգի գրառմանը, ով խոստացել է պատասխանել իր կայքի օգտատերերի հարցերին մայիսի 14-ին։


 

Նույն շարքից