Միջազգային 

Նեպալում ապրիլի 25–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 202 հետցնցում

Ապրիլի 25–ին Նեպալում  տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդից ավել նվազագույնը 202 հետցնցում է գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NDTV հնդկական հեռուստաալիքին։



Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս–արևմուտք, օջախը 15 կմ խորության վրա է։ Նեպալի ոստիկանությունը հաստատել է, որ մահացել է ավելի քան 8,1 հազար մարդ։  Տուժել է ավելի քան 16 հազարը։



Առնվազն 36 ցնցում է գրանցվել երեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից հետո։



 

 

Նույն շարքից