ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել երկրի հարուստ բնակիչներին վճարել բարձրացված հարկերը՝ ԱՄՆ-ում աղքատության դեմ պայքարի նպատակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի է, որ Օբամայի Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցկացված աղքատության դեմ պայքարին նվիրված համաժողովի ընթացքում, հնչեցրած խոսքերը, նախապես պատրաստված չեն եղել:
Նախագահը հարուստներին անվանել է «վիճակախաղում հաղթողներ» և հավելել, որ «ճիշտ չէ, երբ ԱՄՆ-ում 25 առաջատար ֆինանսական մենեջերներն ավելի շատ են ստանում, քան ողջ երկրի մանկապարտեզների դաստիարակները»: