Ռուսաստանն աջակցում է Լիբանանի ինքնավարությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Լիբանանի ինքնավարությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք շահագրգռված ենք, որ Ձեր երկիրը լինի կայուն, անվտանգ, որպեսզի պահպանվի բազմակրոն աշխարհը, արդյունավետ գործեն իշխանության և պետական ինստիտուտների բոլոր օբյեկտները», – ասել է նա Լիբանանի նախկին վարչապետ, «Մուստակբալ» քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ հանդիպման ընթացքում։
Լավրովի խոսքերով` «հիմա տարածաշրջանում բարդ ժամանակներ են, ավելանում են ահաբեկչության, ծայրահեղականության սպառնալիքները, և մենք գիտենք, թե որքան սրտին մոտ եք ընդունում Ձեր հայրենիքի հետ տեղի ունեցող իրադարձությունները»։