Միջազգային 

Ուկրաինական խորհրդարանականները պահանջում են Ավակովի հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադան նախաձեռնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

 

Ըստ աղբյուրի` նախաձեռնությունը Ռադայի` կոռուպցիայի կանխարգելման և դրան հակազդման հանձնաժողովինն է:  Հանձնաժողովի անդամ Բորիսլավ Բորեզան հրաժարականի նախաձեռնության մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

 

«Արդեն այսօր հանձնաժողովի անդամները նախաձեռնել են պաշտոնաթողությունը: Պատճառներից մեկն այն է, որ պարոն Ավակովը հրաժարվել է պաշտոնից ազատել իր տեղակալ Սերգեյ Չաբոտարյային, որը խառնված է Լեսնիկի գյուղում հողատարածքների շուրջ սկանդալին և Zik հեռուստաալիքի լրագրողներին ծեծի ենթարկելուն», - մասնավորապես նշված է Բորեզայի հայտարարության մեջ:

 

Նույն շարքից