Միջազգային 

Դավութօղլուին «անգրագետ» են անվանել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, դատապարտելով ռազմական հեղաշրջումները, դիմել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցություններին։



Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ վարչապետի ելույթի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել.

«Երբ 1960-ի մայիսի 27-ին կախաղան էի հանում վարչապետ Ադնան Մենդերեսին, որտեղ էին «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները»։



«Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը պատասխանել է Դավութօղլուին. «Այդ ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցությունը դեռ չկար, այ, անգրագետ»։

Նույն շարքից