Միջազգային 

Մինսկի համաձայնագրերը, ցավոք, իրական հրադադար չեն, այլ՝ կեղծ․ Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Մինսկում այս տարվա փետրվարին համաձայնագրերի ստորագրումից հետո Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը «կեղծ հրադադար» է։ Այս մասին գրում է ria.ru-ն:

 


«Մինսկի համաձայնագրերը, ցավոք, իրական հրադադար չեն, այլ՝ կեղծ»,- ասել է Պորոշենկոն հարցազրույցում:



Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ «ամեն օր Դոնեցկում տեսնում են ժամանակակից ռուսական զենք»: Պորոշենկոն նաև վստահեցրել է, որ Ուկրաինան իր հերթին կատարում է Մինսկում ընդունված համաձայնագրերի բոլոր կետերը:

 

 

 

Նույն շարքից