Կալիֆորնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական մարմնի քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում և արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց: Փոխանցում է «Asbarez»-ը:
«Թուրքական պարտատոմսերում 72.6 մլն դոլար ներդնելը կնշանակի, որ Կալիֆորնիայի համալսարանն աջակցում է մարդու իրավունքների ոտնահարմանը, որը թուրքական կառավարությունը հերքում է արդեն մեկ դար: Քվեարկության նման ելքը ցույց է տալիս, որ Կալիֆորնիայի համալսարանը դեմ է ցեղասպանության պես ոճրագործություններին»,- պարբերականը մեջբերում է հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Պետրոս Քեոսոյանի խոսքը:
Նշվում է, որ ուսանողական կառույցների կողմից նախորդ ամիս էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և մերժումը դատապարտող բանաձև էր ընդունվել: