Միջազգային 

ՌԴ ետ կուղարկի Թուրքական վարակված ելակը

ՌԴ Նովոռոսիյսկ քաղաք Թուրքիայից բերվել է մոտ 6 տոննա վարակված ելակ։ 5.9 տոննա քաշով ելակում հայտնաբերվել է ՌԴ-ի համար կարանտինային օբյեկտ հանդիսացող վնասատուներ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսներ։

 


Մոտ 6 տոննա հատապտուղը կվերադարձվի բեռն ուղարկողին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության վարչությանը։

 



Նույն շարքից