ԵՏՄ–ն և Իրանը բանակցություններ կսկսեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, Երևանում հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը։
«Մենք քննարկեցինք Իրանի հետ ազատ առևտրի անցնելու հնարավորության մասին հեռանկարները։ Դա, ըստ էության, նոր թեմա է, մենք առաջին անգամ ենք հայտարարում այդ մասին։ Իրանական կողմը վերջերս հանդես էր եկել համապատասխան նախաձեռնությամբ և ստացել էր միության անդամների աջակցությունը», – ասաց Ստեպնյովը։
Նա նշեց, որ կողմերն առաջիկայում կբանակցեն այս հարցի շուրջ։
«Մենք պայմանավորվել ենք, որ ծավալուն խորհրդակցություններ ենք անցկացնելու հայ գործարարների և կարգավորիչների հետ այդ բանակցությունների նկատմամբ մոտեցումների մշակման հարցում` հաշվի առնելով Հայաստանի առևտրի մեծ փորձն ու Իրանի հետ ունեցած ցամաքային սահմանի առկայությունը», – ընդգծեց Սլեպնյովը։