Բաքվի շրջանային դատարանն այսօր դիտարկել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման մասին գլխավոր դատախազության դիմումը:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երեք ամսով` մինչև օգոստոսի 24-ը: Այս մասին հայտարարել է Իսմայլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլին: Նա ընդգծել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայլովային կալանավորել են 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` լրագրող Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության հասցնելու փորձի համար:
Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ ևս մի քանի մեղադրանքներ է ներկայացրել: