Միջազգային 

Ցինիզմի նոր դրսեւորումներ. Տուրչինովը մտադիր է ազատագրել ողջ Կուբանը.

Ինքնավարության հիմունքներով Ուկրաինայի կազմում կարող է ներգրավվել միայն Կուբանը

 

Ուկրաինայի ազգային անվտանգության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկայում կազատագրի ոչ միայն Դոնբասը, այլ Ռուսաստանի կազմում գտնվող ողջ Կուբանը:

 

Այդ մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, նշելով, որ Տուրչինովը կտրականապես դեմ է Դոնբասում ընտրությունների կայացմանն ու ինքնվարության տրամադրման աշխարհազորայինների առաջարկին:

 

Տուրչինովի խոսքերով, ինքնավարության հիմունքներով Ուկրաինայի կազմում կարող է ներգրավվել միայն Կուբանը, իսկ Դոնբասը կունենա մյուս մարզերին հավասար իրավունքներ ու չի կարող ինքնավար լիազորություններ պահանջել:

 

Հիշեցնենք, որ ԴԺՀ ու ԼԺՀ ղեկավարությունը հայտնել էր, որ պատրաստ են մնալ Ուկրաինայի կազմում, եթե երկրամասին տրվի ինքնավար լայն լիազորություններ:

 

 

 

Նույն շարքից