Միջազգային 

Թուրքիան երբեք թույլ չի տա նոր հեղաշրջումներ երկրում

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Թուրքիայի իշխանությունները երբեք թույլ չեն տա նոր հեղաշրջումներ երկրում:

Այս մասին Մարմարյա ծովում գնտվող Յասիադա կղզում տեղի ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Դավիթօղլին:

 

1960թ.-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով կղզում մահապատժի էին ենթարկվել վարչապետ Ադնան Մենդերեսն ու երկու նախարարներ:

 

Դավիթօղլու խոսքերով, Թուրքիան այլեւս երբեք թույլ չի տալու հեղաշրջումներ, որոնք ծանր հետեւանքներ են ունեցել երկրի համար:

 

Նա կոչ է արել երկրի քաղաքական ուժերին ու իշխանություններին քաղաքական կամք դրսեւորել ու բացառել երկրի անվտանգությանը խաթարող յուրաքանչյուր փորձ:

 

Հիշեցնենք, որ թուրքական բանակը 1960 ու 1980 թթ.-ին երկու անգամ հեղաշրջման փորձ է ձեռնարկել:

2012 թ.-ին տեղի են ունեցել աղմկահարույց դատական պրոցեսներ, ինչի արդյունքում հեղաշրջման մի շարք մասնակիցներ, որոնք կրում էին երկարաժամկետ բանտարկություն, արդարացվել ու ազատ են արձակվել:

 

 

Նույն շարքից