ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, որը պայմանավորված է թռչնագրիպի զանգվածային բռնկմամբ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը համապատասխան հրամանագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ թռչնագրիպի վարակը հայտնաբերվել է նահանգի արդեն 2-րդ խոշոր թռչնաբուծարանում: