Մալազիաի իշխանությունները հրաժարվել են ընդունել անօրինական ներգաղթյալների երկու նավ, որոնք հայտաբերվել են Պինանգ և Լանգկավի կղզիների մոտակայքում: Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին:
Երկրի ներքին գործերի նախարարության տվայլներով` նավերից մեկի վրա եղել է 500, իսկ մյուսի վրա` 800 մարդ: ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով ներգաղթյալները ապահովվել են պարենով, ինչից հետո ուղորդվել են դեպի ծով: