Միջազգային 

Ցուկերբերգի խոսքով` ընկերությունը չի կարող անհապաղ գրասենյակ բացել Ուկրաինայում

Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Ուկրաինայում գրասենյակ բացելու խնդրանքին, ինչպես նաև սոցցանցի օգտատերերից ստացված մի քանի տասնյակ այլ հարցերի, հայտնում է Lenta.ru–ն։ Հարցերի և պատասխանների հերթական նստաշրջանը, ինչպես բոլոր նախորդները, անցկացվել է դրա համար հատուկ ստեղծած էջում։



Ցուկերբերգի խոսքով` ընկերությունը չի կարող անհապաղ գրասենյակ բացել Ուկրաինայում։ Մշակողը և թոփ–մենեջերը բացատրել է դա նրանով, որ Facebook–ը ներկայացուցչություններ է բացում միայն բարձր մարքեթինգային ակտիվություն ունեցող երկրներում և այնտեղ, որտեղ վաճառքի տեղի մասնագետների կարիք կա։ Ուկրաինայի գրասենյակը, ինչպես ցանկացած այլ երկրում, հնարավոր է, ավելացրել է նա, բայց միայն հեռանկարում։

Նույն շարքից