Միջազգային 

Ղազախստանի և ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21 ով

Ղազախստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան) միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21%-ով:



Այս մասին հայտնում է Газета-ն՝ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության վիճակագրական հանձնաժողովին հղումով։

 

Արտահանումը ԵՏՄ երկրներ կրճատվել է 31%-ով և գնահատվում է 901.6 մլն դոլար, ներմուծումը նվազել է 16.5%-ով՝ մինչև 2.53 մլրդ դոլար։

 


Ղազախստանը ԵՏՄ երկրներ է մատակարարում միներալային, քիմարդյունաբերության արտադրանք, մետաղներ, կենդանական և բուսական ծագման, պատրաստի արդյունաբերական ապրանքներ։

Նույն շարքից