Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամի նախագահ Չիոնգ Թան Շանգի պատվին պաշտոնական ընդունելության ժամանակ իր ելույթում նշել է, որ տարածաշրջանի ամենացավոտ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դեռևս մնում է չլուծված։
«Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես միջազգային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Չմիավորման շարժման գագաթնաժողովին 120 երկրներ բանաձև են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։