Իսրայելի նոր կառավարությունը, որը ձևավորվել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից և խորհրդարանում հավանության է արժանացել նվազագույն մեծամասնությամբ, երդում է տվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ծայրահեղ աջ և ծայրահեղ կրոնական կառավարության օգտին քվերակել է 120 պատգամավորից 61-ը, իսկ 59-ը դեմ է քվերակել:
Վարչապետը խորհրդարանում փորձել է ներկայացնել նոր կաբինետը, սակայն նրա ելույթը մի քանի վայրկյան անց ընդհատվել է ընդդիմության ծիծաղի և աղաղակների պատճառով: