Միջազգային 

ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել են Իրաքում կառավարական շենքերի համալիրի վրա. կան զոհեր

Իրաքի Էր-Ռամադի քաղաքի կառավարական շենքերի համալիրի վրա ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները պայթուցիկով 3 ավտոմեքենա են պայթեցրել, որի հետևանքով 10 ոստիկան է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությունում ունեցած աղբյուրին:



Աղբյուրի խոսքով՝ հարձակումն ուրբաթ օրը եղել է ԴԱԻՇ-ի ևս մեկ փորձ՝ գրավելու շրջանը, որը նախկինի պես կառավարության վերահսկողության տակ է:



Հաղորդվում է, որ մարտերն Էր-Ռամադիում կառավարական շենքերի համալիրի մոտ շարունակվում են: 

Նույն շարքից