Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի Բելեք քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի մամլո ասուլիսին հայտնել է, որ Անկարան հանդես է գալիս Սիրիայում ու Իրաքի, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցառումների օգտին:
«Մենք գագաթնաժողովում քննարկել ենք այդ հարցերը նախարարների հետ: Մենք, մեր կողմից ընդգծել ենք ջանքերի ինտենսիվության անհրաժեշտությունը, որն ուղղված է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ու իսլամիստներին հակազդելու ավելի արդյունավետ միջոցառումների ընդունմանը, ինչպես նաև հայտնել ենք Սիրիայում ռեժիմի նկատմամբ միջոցառումների ընդունման անհրաժեշտության մասին»,- TASS-ի հաղորդմամբ` հայտարարել է Չավուշօղլուն: