Միջազգային 

Լյուքսեմբուրգի վարչապետը միասեռ ամուսնություն կկնքի

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը կդառնա Եվրամիության առաջին առաջնորդը, որը միասեռ ամուսնություն կկնքի: Հարսանիքը, որը պետք է կայանա այսօր՝ մայիսի 15-ին,  բավական համեստ կլինի՝ գրում է Reuters-ը:



42-ամյա Բետելը կամուսնանա իր զուգընկեր՝ 36-ամյա բելգիացի ճարտարապետ Գոտյե Դեստնի հետ: Արարողությունը տեղի կունենա Լյուքսեմբուրգի մայրաքաղաքի ռատուշայում:


1.5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Անձամբ Բետելը վաղուց արդեն չի թաքցնում իր սեքսուալ կողմնորոշումը: 

Նույն շարքից