Միջազգային 

Ներում չկա այն մուսուլմանին, ով չի ցանկանում գալ «Իսլամական պետություն». ԻԼԻՊ-ի առաջնորդ

«Ներում չկա այն մուսուլմանին, ով չի ցանկանում գալ «Իսլամական պետություն»: Մենք կոչ ենք անում անկախ գտնվելու վայրից կամ միանալ պայքարին կամ զենք կրել: Իսլամը երբեք խաղաղության կրոն չի եղել: Իսլամը պայքարի կրոն է»,- բոլոր մուսուլմաններին նման ուղերձ է հղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին:



«Ոչ ոք չպետք է հավատա, որ պատերազմը, որը մենք վարում ենք, «Իսլամական պետության» պատերազմն է: Դա մուսուլմանների պատերազմն է, որը գլխավորում է ԻՊ-ն: Դա մուսուլմանների պատերազմն է անհավատների դեմ»,-հայտնել է առաջնորդը:



Այս մասին հայտնում է BBC-ն և հավելում, որ  դեռ ապացուցված չէ, թե ուղերձում հնչող ձայնը պատկանում է Ալ-Բաղդադիին: 

Նույն շարքից