Միջազգային 

ԱՄՆ-ն ու Կուբան կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խնդիրները

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, մայիսի 21-ին Վաշինգտոնում կընթանան հերթական բանակցությունները ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ:

 

Բանակցություններում կքննարկվեն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ու դեսպանատների աշխատանքների վերսկսման հարցերը:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Ջեյկոբսոնը, նշելով, որ կուբայական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարարության ներկայացուցիչ Խոսեֆին Վիդալը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Օբաման պատրաստակամություն էր հայտնել նորմալացնել հարաբերությունները Կուբայի հետ:

Դրան հետեւցին մի շարք երկկողմ բանակցություններ ու հանդիպումներ:

Սակայն, դեռեւս ԱՄՆ-ը շարունակում է Անկախության կղզու շրջափակումը, իսկ Կուբան ընդգրկված է միացյալ նահանգների ահաբեկչական երկրների ցուցակում:

 

Նույն շարքից