Միջազգային 

Օբամա. Միացյալ նահանգները կշարունակեն օժանդակել սիրիական ընդդիմադիրներին

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգները կշարունակեն օժանդակել Սիրիայի ընդդիմությանը:

Այդ մասին Քեմպ-Դեվիդի իր նստավայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նշելով, որ Սիրիայի ընդդիմությանը սատարելու քաղաքականությունը միացյալ նահանգների առաջնահերթ խնդիրներից է:

 

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը բացառում է երկխոսությունը Բաշար Ասադի վարչախմբի հետ ու նպատակ ունի ընդդիմության միջոցով վերականգնել դեմոկրատիան Սիրիայում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու ԱՄՆ կողմից օժանդակվող ընդդիմադիրները շարունակում են Սիրիայի քաղաքների ու բնակավայրերի ռմբակոծությունները, ինչի հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչները:

Միաժամանակ Ասադին հավատարիմ կառավարական ուժերը պայքար են մղում Ան-Նուսրա ու ԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ:

 

Նույն շարքից