ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Վաշինգթոնյան տան մոտակայքում, հայտնաբերվել է 4 մարդու դի։ Սպանվել է խոշոր ընկերության ղեկավարի ողջ ընտանիքը և տան սպասուհին։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ հինգշաբթի կեսօրին բոլոր 4 զոհերը դանակահարվել են, իսկ տունը՝ հրդեհվել։
Ենթադրվում է, որ սպանվել է American Iron Works շինարարական ընկերության 46-ամյա ղեկավար Սավաս Սավոպոլուսը, նրա 47-ամյա կինը՝ Էմի Սավոպոլուսը, 10-ամյա որդին՝ Ֆիլիպը, և նրանց 57-ամյա սպասուհին։