Միջազգային 

Բաքվի բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել

Բաքվի բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az­-ը, այս մասին հայտնել է Ալիևի փաստաբան Ջավադ Ջավադովը:



Իր պաշտպանյալի հետ հանդիպելու նպատակով բանտ գնացած փաստաբանը չի կարողացել Ինթիգամ Ալիևին տեսնել, քանի որ վերջինս սուր ցավեր ունի մեջքի շրջանում: «Դա շատ մտահոգիչ տեղեկատվություն է:



Ես պատրաստվում եմ համապատասխան դիմում ներկայացնել բանտ»,­ ասել է Ջավադովը:

 

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունից որևէ մեկնաբանություն Ալիևի առողջական վիճակի հետ կապված չի տրվել: Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 8­ին:



Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական խարդախություններ անելու հիմնավորմամբ: Իրավապաշտպանը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրաներն ու հայտարարել, որ դրանք բոլորը քաղաքական հիմք ունեն:

 

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ինթգամ Ալիևին ճանաչել է որպես քաղբանտարկյալ:

Նույն շարքից