Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահը Մուհամեդ Մուրսին դատապարտել է մահապատժի: Դատավճիռը փոխանցվել է Եգիպտոսի գլխավոր մուֆթիին, ով էլ վերջնական վճիռը կկայացնի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մուրսին նման դատավճռի է արժանացել օտար պետություններին լրտեսելու, ինչպես նաև 2011 թվականի հունվարին բանտից փախուստի դիմելու համար: Ավելի վաղ այլ մեղադրանքներով մահապատժի էին դատապարտվել «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան և առանցքային ղեկավարներից Սաադ Ալ-Հուսեյնին: