Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտ՝ Ալ-Ամիրիյա գյուղում գրոհայինները մայիսի 15-ին սպանել են 23 քաղաքացու, որից 9-ը երեխա էին: Այս մասին հայտնում է Al-Arabiya արբանյակային հեռուստաալիքը:
«ԻԼԻՊ-ը Թադմուրի հյուսիսում գտնվող Ալ-Ամիրիյա գյուղում հրազենով սպանել է 23 քաղաքացու, այդ թվում 9 երեխայի»,-France Presse գործակալությանն ասել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը:
Ըստ նրա՝ սպանվածների թվում կա ընտանիք, որի անդամները կառավարական աշխատողներ էին: