Միջազգային 

Անկարան «Թուրքական հոսքին» թույլ չի տա մրցակցել TANAP-ի հետ. Մորնինգսթար

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտնել է, որ «Թուրքական հոսքը» չի ազդի Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի իրականացման վրա:



Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ են, և Անկարան «Թուրքական հոսքին» թույլ չի տա մրցակցել TANAP-ի հետ:



 

«Շատ կզարմանամ, եթե «Թուրքական հոսքի» իրականացման հետ Թուրքիան նվազեցնի TANAP նախագծի կարևորությունը»,- նշել է նա:

Նույն շարքից