Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը պետության միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին օրենքը, գրում է lenta.ru-ն:
Փաստաթուղթը բաղկացած է հիմնական մասից, որտեղ ամրագրված են անդամակցության պայմանները և նշված է պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը, և երկու արձանագրություններից:
Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր: