Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու այսօր Լատվիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին: Այս մասին փոխանցում է BBC-ին` հղում անելով Ալիևի օգնական Ալի Հասանովի հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է` Հասանովի մեկնաբանության համաձայն Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին չի մասնակցելու աշխատանքային զբաղված օրակարգի պատճառով, որքանով Ադրբեջանում ընթանում են առաջիկայում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքներ: