Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի առաջին մասի մշակումը: Գագիկ Հարությունյանի խոսքով՝գերագույն խնդիրը իրավունքի գերակայության խնդիրն է և մարդակենտրոն սահմանադրություն ունենալը:
«Ներկայումս գործող Սահմանադրության երկու մասերին նախագծում համապատասխաում է երեք մաս, որոնք վերաբերում է սահմանադրական կարգին, մարդու իրավունքներին, սոցիալական, մշակութային ոլորտներում օրինակարգության երաշխիքներից: Այսինքն, գործող Սահմանադրության 60 հոդվածներին, նոր նախագծում համապատասխանում են 86-ը»:
Գագիկ Հարությունյանն ասաց, թե քաղաքական կուսակցությունների հետ մինչ այս պահը քննարկումներ չեն եղել, քանի որ հանձնաժողովի անդամները դեռ պատրաստ չեն եղել դրան, և որոշել են, որ հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը կազմակերպել քննարկումներ բոլոր այն կուսակցությունների հետ, ովքեր իրենց դիտարկումներն են արել հայեցակարգի վերաբերյալ: Դրանք թվով 14-ն են: