ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը, այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Վլադիմիր Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացմանը»,-հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ավելի ուշ կներկայացվի Ռուսաստանի նախագահի Ադրբեջան այցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
Բաքվում հունիսի 12-28-ը կանցկացվեն պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարի մեկ: