Միջազգային 

Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների շուրջ․ Տուսկ

Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների շուրջ, հարկավոր է քայլ առաջ անել Բելառուսի հետ փոխգործակցությունը խորացնելու համար, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ուրբաթ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։



«Մենք համաձայնության ենք եկել Հայաստանի հետ մեր ապագա հարաբերությունների մասշտաբների շուրջ։ Պետք է նաև հնարավորություն ունենանք քայլ առաջ կատարելու Բելառուսի հետ մեր փոխգործակցության խորացման հարցում։ Ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը, որը վերաբերում է ԵՄ–ի հետ այդ երկրի հարաբերությունների պայմանագրային հիմունքների թարմացանը», – ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



ԵՄ–ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21–22–ն անցկացվում է Ռիգայում։ Ծրագրի մասնակիցներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ 

Նույն շարքից