Ադրբեջանը ԵՄ-ից ակնկալում է ավելի գործուն աջակցություն` կապված Հարավային գազային միջանցքի իրագործման հետ:
Այս մասին Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Էներգետիկ ոլորտում հաջող համագործակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԵՄ-ի համար ստեղծում է երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պոտենցիալ»,-ասել է Մամեդյարովը։
Մամեդյարովի խոսքով, Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործման շնորհիվ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերությունը զարգանում է կտրուկ: