Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքները Trend գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը զիջումների է գնացել ԵՄ-ին՝ Ռիգայում ստորագրելով «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարությունը։
«Ադրբեջանը գագաթնաժողովին դժգոհություն է հայտնել Ադրբեջանի խնդիրների հանդեպ ԵՄ դիրքորոշման վերաբերյալ։ Մենք լուրջ հավակնություններ ունենք այդ փաստաթղթի նկատմամբ։ Այդ հավակնություններով պայմանավորված՝ գագաթնաժողովի ժամանակ առաջացել է որոշակի լարվածություն, և այդ հարցում միջամտել են ինչպես ԵՄ բոլոր ղեկավարները, այնպես էլ այնտեղ գտնված պետությունների ղեկավարները»,- ասել է Նովրուզ Մամեդովը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվում է ստորագրել ամփոփիչ հռչակագիրը: