Միջազգային 

Ուկրաինան երազում է դառնալ Արեւմուտքի մարիոնետը

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինան ինքնանմեկուսացվելով  ձգտում է ստանալ Եվրոպայի ու ԱՄՆ օժանդաակությունը սեփական խնդիրների լուծման ճանապարհին:

 

Այս մասին հայտնել է ուկրաինական վերլուծաբան Կոնստանդին Բոնդորենկոն, նշելով, որ վերջին շրջանում ուկրաինական քաղաքական շրջանակները հաճախ են խոսում Արեւմուտքի դավաճանության ու ռուսների հետ գործարքների հաստատման մասին:

 

Նրա խոսքերով, ուկրաինացիները այլեւս չպետք է դժգոհեն, քանի որ սեփական կամքով են ընտրել իրենց ուղին, երազել դառնալ Արեւմուտքի հլու կամակատարը:

 

Նրա կարծիքով Ուկրաինան ընտրել է Ալբանիայի խորհրդային հանրապետության ճանապարհը, երբ վատթարացրեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի ու Հարավսլավիայի հետ ու կողմնորոշվեց դեպի Չինաստանը, իսկ Մաո Ցզե Դունի մահից հետո վատթարացրեց հարաբերությունները նաեւ Պեկինի հետ ու մնաց ինքնամեկուսացման մեջ:

 

Նույն շարքից