Միջազգային 

Կուբայի և ԱՄՆ բանակցությունները պսակվել են անհաջողությամբ

Կուբայի և ԱՄՆ բանակցությունները պսակվել են անհաջողությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչները երկօրյա ժամկետում բանակցում էին դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ: Սակայն կողմերը հանդիպումը կառուցողական են համարել և հանդես են եկել հայտարարությամբ, որ կցանկանան շարունակել բանակցային գործընթացը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:



ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների ջերմացումը սկսվել էր անցյալ տարվա դեկտեմբերից: Ապրիլին Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն հանդիպել են Պանամայում. սա վերջին 50 տարում այդ երկրների ղեկավարների մակարդակով առաջին հանդիպումն էր: 

 

Նույն շարքից